Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Հաջորդ դասի» զանգը հնչել է

«Հաջորդ դասի» զանգը հնչել է
08.10.2012 | 17:45

Այս օրերին ՀՀԿ-ին «ասվել-զգուշացվել» է` ԲՀԿ-ի հետ առճակատումների չգնալ ու չայրել կամուրջները, մինչ կերևա` «ուրբա՞թն է շաբաթից շուտ գալիս», թե՞ հակառակը: Իսկ ԲՀԿ-ին վերջնականապես կողմնորոշվելու ժամանակ է տրվել: Չնայած, մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը մշտապես ժամանակ է ձգում, խուսափում իր դիրքորոշումը հայտնելուց նախագահի ընտրություններին ընդառաջ: Այնինչ «հաջորդ դասի» զանգը հնչել է, և բոլորը պիտի իրենց տեղերում լինեն: ՈՒշ թե շուտ, մինչև այս ամսվա վերջը, ինչպես փոխանցում է մեր աղբյուրը, կուսակցությունը որոշում կընդունի:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3885

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ